Վահագնի բնակելի թաղամաս
• Վահագնի բնակելի թաղամաս

Վահագնի բնակելի թաղամաս

Վահագնի բնակելի թաղամասը նորարարական մոտեցում է ժամանակակից հայ հասարակության նոր ձևավորվող ապրելակերպին և կենցաղին: Թաղամասը նախագծվել և կառուցվել է «Հովնանյան Ինթերնեյշնլ ՍՊԸ-ի» կողմից, որը շուրջ 17 տարի է ինչ իր ուրույն տեղն ունի հայաստանյան անշարժ գույքի շինարարության ոլորտում:

ավելին
• Արարատ Վելլիակումբ

Արարատ Վելլիակումբ

Քաղաքամերձ ակումբը միավորում է թաղամասի տարածքում գործող սպորտային և ժամանցային բոլոր ենթակառուցվածքները: Ակումբի անդամ կարող են լինել բոլորը, իսկ Վահագնի թաղամասի բնակիչների համար նախատեսված են անդամակցության արտոնյալ պայմաններ:

ավելին
• Վահագնի առանձնատներ

Վահագնի առանձնատներ

Մենք առաջարկում ենք 6 մոդելի առանձնատներ: Առանձնատները շահագործման են հանձնվում ինչպես ամբողջությամբ պատրաստ, այնպես էլ հիմնակմախք վիճակում: Ավարտուն առանձնատուն ձեռք բերելու դեպքում տունը գնորդին է հանձնվում խոհանոցային կահույքով և տեխնիկայով, կահավորված լոգարաններով, ջեռուցման, հովացման, անվտանգության և հակահրդեհային համակարգերով, ինչպես նաև կանաչապատ հողակտորով և գետնափոր կոմունալ հարմարություններով:

ավելին
• Վահագնիապրելակերպ

Վահագնիապրելակերպ

Վահագնի թաղամասը շատ ավելին է քան կողք կողքի դասավորված գեղեցիկ ու շքեղ տները: Վահագնի թաղամաս նախ և առաջ նշանակում է տարբերվող ապրելակերպ և համայնքային կյանք: Այստեղ բոլոր տոներն ու կարևոր իրադարձությունները նշվում են արևմտյան մշակույթին հատուկ ճոխությամբ, որը միախառնվում է հայկական ընտանիքներին հատուկ ջերմության և միասնականության հետ:

ավելին