Մեր Պատմությունը | Վահագնի բնակելի թաղամաս

Մեր Պատմությունը

Վահագնի թաղամասի նախագծումը և կառուցումը մեկնարկել են 1990-ականների վերջին` հայտնի գործարար և բարերար Վահագն Հովնանյանի նախաձեռնությամբ հիմնված «Հովնանյան Ինթերնեյշնլ» ընկերության կողմից:

163 հա մակերես զբաղեցնող թաղամասի տարածքը ժամանակին եղել է անբարեկարգ և անմխիթար վիճակում: Ըստ նախագծի, թաղամասում նախատեսվում է կառուցել ճարտարապետական յուրահատուկ լուծումներով 700 առանձնատուն և 2300 բնակարան՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով:

Թաղամասը բաժանված է 8 տեղամասերի, որոնցում տեղաբաշխված են տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, բարեկարգված հողակտորներ, «Շանթ» անունով արհեստական լճակը, առևտրի հաստատությունը և «Արարատ Վելլի» քաղաքամերձ ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով, ֆուտբոլի խաղահրապարակով և ռեստորանով:

Շատ կարճ ժամանակահատվածում թաղամասը սկսեց կայանալ և այսօր արդեն դարձել է Երևան քաղաքի անբաժանելի մասնիկը՝ առաջարկելով ոչ միայն գեղեցիկ տներ և բարեկարգված միջավայր, այլև հանգիստ, ապահով և առողջ ապրելակերպ: Իր գոյության 17 տարիների ընթացքում թաղամասում կառուցվել է ավելի քան 250 տուն և ապրում է մոտ 650 բնակիչ: